<<Հրապարակում>> թեժ է
[info]hraparakum
Մեր  հաղորդումը գնում է արդիական խնդիրների հետքերով,  ներկայացնում է  հասարակությանը հետաքրքրող օրախնդիր  թեմաները:
 Վիրտուալ հարթությունում մենք սպասում ենք ձեր արձագանքներին` մեկնաբանություններին, և  առաջարկներին: Եթե կան ձեզ հետաքրքրող թեմաներ,  որոնց մասին համակողմանի ինֆորմացիայի կարիք կա, գրեք....
  • Add to Memories

Բիզնեսի աշխարհը նաև կանանց աշխարհն է
[info]hraparakum
Օրեր են մնացել, որ ապագա մայրիկն ու իր երկար սպասված փոքրիկը հանդիպեն: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում, որ Արմինեն երբեմն-երբեմն հյուր գա իր սիրելի սրճարանին: Մի երեխա էլ այս սրճարանն է՝ իտալական հանրահայտ Լավացցան, որ հենց նրա ջանքերով ներկայացված է նաև Հայաստանում:
Մի քանի քիմիական տարր Մենդելևևի աղյուսակից և թորած ջուր. մազերի ներկի բաղադրությունն է. այս տարրաներում ու կոլբաներում էլ հենց այն ստացվում է. Հայաստանում՝ արդեն 19 տարի: ԲիոՔիմ ընկերությունը ճիշտ նույն տարիքին է, ինչ Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Գիտական միտքը գործնական մարմնավորում ստանացավ. Անկախության հետ փակված առևտրային դռները հայկական շուկայում նաև կոսմետիկ քաղց էին առաջացրել: Լիդա Սարգսյանն արդեն հաշիվը կորցրել է, թե տղամարդու որերորդ կոստյումն է նախագծում: Կարի այս արտադրամասը, որտեղ էլ կամբողջանա նրա դիզայներական մտքի հերթական արդյունքը, տիկին Լիդայի անձնական բիզնեսն է:
  • Add to Memories

Դովեղցի Դերենիկի կյանքը փրկեց սոցփաթեթը
[info]hraparakum
Ռազմագիտության հերթական դասն է. զենքի այս կրկնօրինակի օգնությամբ ԴերենիկԴուրինյանն աշակերտներին դրա կիրառման հմտություններին է ծանոթացնում: Ինքը դրանց վաղուց է տիրապետում, երկար տարիներ հարազատ գյուղի սահմաններն է պաշտպանել: Տեսախցիկի առջև հպարտանում է, վաշտի հրամանատար է եղել ու ձեռքի տակ հարյուր զինվոր է ունեցել: Հիմա էլ սահմանի մարտական ոգին տեղափոխել է դպրոց, արդեն տասը տարուց ավելի է` ռազմագիտություն է դասավանդում: Այսօրվա դասը տարբերվում է մյուսներից, ընկեր Դուրինյանը աշխատանքի է վերադարձել երկարատև ու ծանր հիվանդությունից հետո: Տարին նրա համար լավ չսկսվեց, 3 ամսվա մեջ 2 ինֆարկտ է տարել: Վիրահատության համար անհրաժեշտ մի քանի միլիոն դրամի մասին պետությունն արդեն հոգացել է: Անհրաժեշտ ծախսերը փոխհատուցվելու են պետության հաշվին.այս մասին ուսուցչին տեղեկացրել են դպրոցում ու բացատրել, որ կառավարության ներդրած սոց. փաթեթի շրջանակում փոխհատուցվում են բժշկական խորհրդատվությունից մինչև անգամ մի քանի հազար դոլար արժեցող սրտի վիրահատության ծախսերը: Պետական ծառայողը ընտրում է, թե որ ընկերությանն է վստահում իր առողջության ապահովագրությունը, իսկ պետությունը տվյալ ընկերությանն է փոխանցում անհրաժեշտ գումարը: Այսինքն` օգտվում են մենք վճարում է պետությունը:
  • Add to Memories

Փոփոխությունների ժամանակը
[info]hraparakum
Կառավարության աշխատանքը մեկնաբանում են լրագրողները:

Ֆիլմը ներկայացնում է Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքը 2007-2011թվականներին: Աշխատանքային մեկնարկ ոչ նախանձելի պայմաններում, ճգնաժամով պայմանվորված տնտեսության երկնիշ անկումից հետո՝ տնտեսության հետևողականորեն և բազմաճյուղ կայունացում, բարեփոխումներ ,որոնց շարունակականությունը միայն կնշանակի հասարակության բարեկեցություն.մի մակարդակ, որին ձգտում է կառավարությունը, այժմ արդեն օրակարգի առաջին կետով:
  • Add to Memories

Հագուստ՝ բանակին, աշխատանք՝ մարալիկցիներին
[info]hraparakum
Մինչև անկախացումը՝ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան այսօր այլ անուն ունի, սեփականաշհորհման բովով անցնելուց հետո ամերիկացի սեփականատերն՝ այն ՛՛Նայթեքս՛՛ վերանվանեց ու... չդիմանալով տեքստիլի առջև ծառացած գլոբալ խնդիրներին, թողեց մարալիկցիներին ու հեռացավ... 4 ամիս արտոնյալ ժամկետով և ազգային դրամով 250 մլն վարկը նոր շնչառություն տվեց Մարալիկի ՛՛Նայտեքս՛՛ գործարանին: Խորհրդային հզոր ֆաբրիկաներից մեկը, որ երկար ժամանակ հզորության 5 %-ով էր աշխատում միայն, այսօր կարողանում է 90 աշխատատեղ պահել: Պետական մյուս աջակցությունը ընկերությանն այն է, որ ընկերության ամբողջ արտադրանքը պետական գնումով բավարարում է հայկական բանակի պահանջարկի ուղիղ կեսը:
  • Add to Memories

Մեքենայի գրանցումն ու հաշվառումն այլևս գլխացավանք չեն
[info]hraparakum
Երևանի հաշվառման քննական բաժինների՝ ՛՛Մռոու՛՛-ների հետ գործ ունենալն ուղղակի նյարդերի կծիկ էր դարձնում վարորդներին: Երկար ձգվող հերթերի ու գործարքների վրա ծախսած օրերի պատմություն հավաքել են, առանց բացառության, բոլոր մեքենայատերերը: Մեկ գործարքի վրա օրեր վատնելու պրատիկային վերջ դնելու համար կառուցվեց Նուբարաշենի հաշվառման քննական կենտրոնը, որտեղ միավորվեցին Երևանում գործող 3 նախկին բաժանմունքները: Պատասխանատուները խոստացան՝ հերթերում ձանձրանալը պատմություն կդառնա, մեքենան հաշվառել կամ գրանցելն էլ կխլի ոչ ավել, քան 30 րոպե: Նոր բաժանմունքը 20 օրից ավելի է՝ բացել է դռները: Ի՞նչ է փոխվել համակարգում, ինչպե՞ս են այսօր սպասարկում քաղաքացիներին, խոստումներն իրականանու՞մ են արդյոք. ՛՛Հրապարակում՛՛ ենք:
  • Add to Memories

Սելիտրան՝ հողի պարարտանյութը, երշիկի մեջ.... ՛՛Հրապարակում''-ն ականատես է
[info]hraparakum
Այս լաբորատորիայում որակի քննություն է հանձնում մի քանի տոննա խմբաքանակով երշիկի փորձանմուշը: Փորձագետից ընդամենը մի քանի րոպե պահանջվեց՝ պարզելու, որ այս երշիկը մարդու առողջության համար վտանգավոր է: Մսամթերքի ախորժելի տեսքն ու գույնը ապահովելու համար արտադրողը թույլատրելիից կրկնակի անգամ ավելի նիտրիտներ է օգտագործել:
2011-ի նոյեմբերից անմիջապես սահմանի վրա ստուգվում ու փորձաքննության է ենթարկվում աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստան ներկրվող վերամշակված, այլ կերպ ասած` պատրաստի սննդամթերքը: Մինչ այդ նման փորձության ենթարկվում էր միայն ներկրված հումքը: Այն, որ ներկրվող սնունդը ոչ միշտ է մեղմ ասած անվտանգ, փաստ է. Ընդամենը 5 ամիս է, ինչ կառավարության այս որոշումը մտել է ուժի մեջ, իսկ խախտումներ ինչքան ասես; Սննդամթերքի անվտանգության ծառայությունում տասնյակ դեպքեր են նշում, երբ անգամ ապրանքի արտաքին տեսքն է հուշել, որ այն պիտանի չէ օգտագործման համար:
  • Add to Memories

Գյումրիի տեխնոպարկի շենքն ամռանն արդեն կկառուցվի
[info]hraparakum
Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին շենքն է: Այս պատերի ներքո շուտով շունչ ու մարմին կստանա Գյումրին տեխնոքաղաք դարձնելու հավակնոտ, միաժամանակ բավական շահարկված ու քննադատված ծրագիրը: Առաջիկա ամռանն արդեն այստեղ շինարարական եռուզեռ կսկսվի, իսկ ավելի ուշ վերանորոգված տեխնոլոգիական կենտրոնի շենք կտեղափոխվեն տեխնոպարկի հիմա արդեն գործող ընկերություններն ու լաբորատորիաները:
Շուտով Գյումրիում կբարձրանա մոտ 6500 քմ մակերեսով շենք՝ գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներով, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, հանդիպման սենյակներ, հանրային սննդի մատակարարման կետ վարձակալների համար և փոքր հյուրանոցային մաս:
Տարածքը հագեցած է լինելու ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներով և վարձակալներին տրամադրելու է ժամանակակից ծառայություններ:
Իսկ մինչ այդ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, որ այս ծրագիրն իրականացնող պետական մարմինն է, տեխնոպարկի բնակիչներին առայժմ ժամանակավոր, բայց տեղակայել է մեկ այլ տարածքում....
  • Add to Memories

Ընդունվե՞լ ես բուհ.կիմանաս 20 օր շուտ
[info]hraparakum
Հունիսի 1-ից արդեն հիգերորդ անգամ կանցկացվեն բուհական ընդունելության միասնական քննությունները: Նոր քննաշրջանը դիմորդների համար մի քանի թարմ առաջարկ ունի. ընդունելության այս տարին խոստանում է խնայել դիմորդների նյարդերը. քննությունների արդունքներն ու ընդունվածների անունները պարզ կլինեն հուլիսի 15-ին արդեն, այսինքն՝ 20 օր շուտ, քան նախկինում էր: Իսկ մինչ երկարուձիգ, անքուն գիշերներն ու անվերջ պարապմունքները արդյունք կտան, Կրթության և գիտության նախարարությունը գիտելիքների ստուգատեսը դարձնում է ավելի կանխատեսելի. Արդեն դիմորդի սեղանին են հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա առարկաների շտեմարանները:
  • Add to Memories

Մթերքի վերամշակման նոր գործարան. 150 նոր աշխատատեղ
[info]hraparakum
Մրգերի ու բանջարեղենի վերամշակման նոր գործարան՝ հենց այգուն ու հողամասին կից: ՛՛Եվրոթերմ՛՛ ընկերությունը 8 մլն դոլար արժողությամբ գործարանը կառուցում է Արմավիրի մարզի Վանանդ գյուղում: Արդյունքում՝ 2011-ի 5000 տոննա մրգի փոխարեն այս տարի արդեն պլանավորում են վերամշակել 35-40 հազար տոննա գյուղմթերք ու շուկային ներկայացնել հյութեր, պահածոներ ու խյուսեր: Նորակառույց գործարանը 150 աշխատակից կունենա: Պետությունն ընկերությանը հարկային արտոնություն է տրամադրել՝ հետաձգելով ներկրվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարումը:
  • Add to Memories

You are viewing [info]hraparakum's journal