Ինչպե՞ս ընտրել կենսաթոշակային ֆոնդ
hraparakum
Ինչպես՞ կատարել ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի մեջ. չէ՞ որ հունվարը սարերի ետևում չէ.
Ինչպե՞ս հայկական մեղրը Եվրոպա արտահանվելու հնարավորություն ստացավ. և ի՞նչ են մտածում այդ մասին դեռ մեղուների ձմեռային քունն ապահովող մեղվաբույծները:
Հայակական Արմֆոնի լեգենդը և իրականության մեջ առաջին քայլերը. ե՞րբ կհայտնվեն շուկայում հայկական ծրագրերով առաջին հեռախոսները.
Աշխատանքային շաբաթվա կառավարական օրագիրը, ինչպես նաև տնտեսական հետաքրքիր նորություններ:


Դեպի Մաքսային Միություն. այրվա՞ծ են արդյոք կամուրջները Եվրամիության հետ
hraparakum
Ի՞նչ կտա Հայաստանին Մաքսային Միությանն անդամակցությունը, ինչպե՞ս մտնել միություն:
Այրվա՞ծ են արդյոք կամուրջները Եվրամիության հետ, ի՞նչ է լինելու հետո, մի՞թե հարաբերությունները փակուղի են մտել:
Արտադրված է Հայաստանում: Հայկական գունագեղ բիզնեսի ոդիսականը. ինչպե՞ս այն պտտվեց օվկիանոսից այն կողմ, և ապա միայն հաստատվեց հայրենիքում: Փոքր գործի մեծ պատմությունը...
Միջկառավարական համաձայնագրերի վերանայում, սահմանափակումների վերացում. բաց երկնքի քաղաքականությանն ընդառաջ կառավարության առաջին գործողությունները: Կառավարական անցուդարձում:

Պլանշետ ու խելացի հեռախոս՝ հայկական ծագումով... շուտով
hraparakum
Հայաստանի հյուսիսից հարավ՝ ընդամենը 2-3 ժամում. նոր բետոնածածկ ճանապարհով առաջին երթևեկողների տպավորությունները ու նաև խոշոր այս ծրագրի բացահայտումը:
Ի՞նչ խնդիրներ ու հաջողություններ ունի հայաստանցի գործարարը. արտադրված է Հայաստանում՝ ինչպե՞ս է ստեղծվում, մրցակցում և իրացվում հայկականը Հայաստանում:
Եվ օրվա լուրը՝ հայկական արտադրության սմարթֆոն՝ Արմֆոնը հունվարից արդեն կվաճառվի. առաջին Արմֆոնը արտադրողի կողմից հանրապետության վարչապետին: Հրապարակում ենք նաև շաբաթվա կառավարական անցուդարձի մյուս մանրամասները:

Կենսաթոշակային բարեփոխումներ. ռեֆորմը տեղին էր՝ նույնիսկ ուշացած
hraparakum
Ուղիղ մեկ ամսից գործակվելու է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Հանրության կարծիքը երկփեղկված է, սակայն որքանո՞վ ենք տեղեկացված: Թե ինչպես աղջկական անմեղ զբաղմունքը դարձավ լուրջ բիզնես. Արտադրված է Հայաստանում կամ Հաջողության պատմություն՝ Sonsation. Հայաստանում դա հնարավոր է:
Ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով վճարովի տեղերի համար առհասարակ քննություն չի լինի, անվճարի համար՝ 1 քննություն՝ Կառավարական անցուդարձը:

Հրապարակում 22.11.13
hraparakum
ՓՄՁ զարգացման կենտրոնը ընդարձակում է ծառայությունները, հաջորդ տարի աջակացություն է ցուցաբերվելու 3 անգամ շատ ընկերություննների, քան մինչ օրս:

Վերանու՞մ է գործազրկության նպաստը, թե՞ վերանայվում
hraparakum
Վերանու՞մ է գործազրկության նպաստը, թե՞ վերանայվում. ի՞նչ է իրականում նշանակում զբաղվածության նոր ռազմավարությունը: Վիճահարույց հարցերը մեկնաբանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Սիլիկոնային հովտից՝ Հայաստան. նրանք վերադարձել են ու այստեղ են կառուցում իրենց գործարար պատմությունը: Ծրագրային ապահովման լուծումներ, ռոբոտներ ու համակարգիչներ, ամենը՝ Արտադրված է Հայաստանում:
Հայաստանը շանսեր ունի կրկին ստանալ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ֆինանսական աջակցությունը, այս և այլ կարևոր իրադարձությունները՝ կառավարական անցուդարձում:

Հրապարակում ենք Բյուջե 2014-ը
hraparakum
Հրապարակումը բացում է 2014-ի պետական քսակը, հաղորման հյուրն է ՀՀ ֆինանսների նախարարը: Արտադրված է Հայաստանում խորագիրը ներկայացնում է ժամացույցներ ծնված խենթ մտքերից և թափոններից...

Հրապարակում 1.11.2013
hraparakum
Բաց երկնքի քաղաքակություն, ե՞րբ կդառնան ավիափոխադրումներն ավելի մատչելի, դաշտն էլ ազատական
Հայաստանում կբացվի ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկերիչների միության նախագահը 1500-ից ավելի նոր աշխատատեղեր է խոստանում:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտն անշեղորեն աճում է
hraparakum
ԱՆԵԼ-ը տեխնոլոգիական կրթության ոլորտում հեղափոխություն է խոստանում:
Ինչպիսի՜նն է այսօր տեխնոլոգիական Հայաստանն ու ինչպիսի՜ ապագա է գծագրվում. ցուցափեղկերում Հայթեքն է՝ Դիջիթեք 2013-ը:
Ո՜րն է Հայաստանի տեղը բարձր տեխնոլոգիաների քարտեզում: Արթեքն արդեն վեցերորդ անգամ գայթակղիչ համագործակցության առաջարկներ է հավաքել:
Տարածք՝ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս. ազատ տնտեսական առաջին գոտին բնակիչներ է փնտրում:
Եվ վերջում՝ կառավարական անցուդարձ. շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները:

Հրապարակում 18.10.13
hraparakum
Հրապարակում գյուղոլորտի ամենասուր թեման է՝ մթերումներ, ո՟վ գոհ մնաց բերաքառատ աշնանից, ո՟վ՝ դժգոհ, ո՟վ՝ սպասումով...
Տաղավարում գյուղատնտեսական տարվա նախարարական դիտարկումներ են:
Եվ էլի գյուղատնտեսական. բարի լուր՝ Հայաստանի քարտեզին ավելացել են կանաչ ու ոսկեգույնը՝ ցորենի արտերը հասել են 100 հազար հա-ի, մինչդեռ 2010-ին 77 հազար նվազող հեկտարները վռանգավոր էին դառնում...
Մինչ թողարկման գլխավոր թեման ՝առաջարկում եմ ծանոթանալ աշխատանքային շաբաթվա կառավարական անցուդարձին: Մենք առանձնացրել ենք ամենահետաքիրը ՝մեկ տողով:

?

Log in