<<Հրապարակում>> թեժ է
hraparakum
Մեր  հաղորդումը գնում է արդիական խնդիրների հետքերով,  ներկայացնում է  հասարակությանը հետաքրքրող օրախնդիր  թեմաները:
 Վիրտուալ հարթությունում մենք սպասում ենք ձեր արձագանքներին` մեկնաբանություններին, և  առաջարկներին: Եթե կան ձեզ հետաքրքրող թեմաներ,  որոնց մասին համակողմանի ինֆորմացիայի կարիք կա, գրեք....

Որ ջուրը հողին հասնի ժամանակին
hraparakum
Որ ջուրը հողին հասնի ժամանակին, ինչպե՞ս են թարմացել ոռոգման ենթակառուցվածքներն ու ինչպիսի՞նն է առաջիկա տարիների օրակարգը...
Թղթից անցում թվային կրիչների. Ազգային արխիվի էլեկտրոնային երանգները...
Հայկական շուկան կմաքրվի վտանգավոր խաղալիքներից. Շաբաթվա այս և այլ կարևոր նորությունները Կառավարական անցուդարձում...
Բուժիչ այծի պանիր գիտական նորարությամբ. Հայկական արտադրանքի պատմությունը` առանց մեկնաբանության:

Չիրացված ներուժ. Եվրոպան սպասում է հայկական ապրանքներին
hraparakum

Դեպի Եվրոպա ճանապարհը հեշտանում է
hraparakum
Հունվարի մեկից Հայաստանի քաղաքացիների համար հեշտացել է Եվրոպական Միության երկրներ մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Կառավարությունը Եվրոպայի հետ նման պայմանավորվածություն ունենալու համար երեք տարի աշխատել է: 2011-ից սկիզբ առած բանակցությունները 2013-ի աշնանը արդյունքներ արձանագրեցին. հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրեց Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի համաձայնագրերը: Մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգերում ի՞նչ է փոխվել, ինչպե՞ս են պարզեցվել գործընթացներն ու ի՞նչ է շահում արդյունքում մեր երկրի քաղաքացին: Այս և այլ հարցականների պատասխանները՝ Հրապարակում ենք:

՛՛Դեմ եմ...ինչի՞ն եք դեմ՛՛. Աստղիկ Միրզախանյան
hraparakum
Հրապարակում այսօր ամենաքննարկված ու ամենահարցաշատ թեման է՝ նոր կենսաթոշակային կուտակային համակարգը: Ո՞ր հարցերն են, որ այսօր ամենաշատն են հուզում քաղաքացիներին, ի՞նչ են մտածում նրանք, ովքեր արդեն կուտակային համակարգի մասնակիցներն են:

Խոպանչիների տագնապը` Ռուսաստանի միգրացիոն նոր քաղաքականությունը
hraparakum

Մաքսային Միության առավելություններն ու վտանգները
hraparakum
Հրապարակումն այսօր բացում է Մաքսային Միության տնտեսական ազդեցության բոլոր հետաքրքիր անկյունները: Էքսկլյուզիվ հարցազրույց Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանիներկայացուցչի հետ:
Արտադրված է Հայաստանում. մեր այս խորագիրը, ավանդույթի համաձայն, հնարավորություն է տալիս տեղացի արտադրողին լսելի դարձնել իր ձայնը, խոսել խնդիրների ու մտահոգությունների մասին: Այս անգամ ներկայացնում ենք ձեռագործ օճառների արտադրության մասին մեր ռեպորտաժը:
Ազատ տնտեսական գոտին երկրորդ բնակիչն ունի. այս անգամ արտադրվել են ռոբոտներ ու անօդաչու սարքեր: Կառավարական անցուդարձում շաբաթվա այս և մյուս կարևոր իրադարձություններն են:

Նրանք զգացել են ցուրտ ձմեռվա օգուտները
hraparakum
Ինչպե՞ս ավելի քիչ էներգիա ծախսել ու միևնույն ժամանակ ավելի լավ տաքանալ. հանրային նշանակության շինությունների համար իրականացվող էներգախնայողության ծրագրի բոլոր մանրամասները:

Արտադրված է Հայաստանում. այս անգամ ներկայացնում ենք գորգարտադրությամբ զբաղվող Մեգերյան Կարպետ ընկերությունը: Այն ճգնաժամի արդյունքում գրեթե կաթվածահար էր եղել ու հիմա քայլ առ քայլ կյանքի է գալիս:

Սոցիալապես խոցելի ընտանիքները սպառված գազի դիմաց կրկին կստանան պետական աջակցություն. պետությունը պատրաստվում է փոխահատուցել 156 դրամ սակագնի 56 դրամը: Շաբաթվա Կառավարական անցուդարձը՝ կարճ լրատվությամբ:

Հայկական կոշիկը կվերագտնի՞ արտադրության նախկին ծավալներ
hraparakum
Քանի՞ զույգ կոշիկ է մաշում միջինում վիճակագրական հայաստանցին տարեկան, և քանի՞ զույգ կոշիկ են ապահովում նրա համար տեղական արտադրողները. հայկական կոշկագործության առասպելական անցյալը, վերականգնվող ներկան ու խոստումնալից ապագան:
Տեսչական բարեփոխումների երիտասարդ թիմի առաջարկած նոր օրենքը՝սպառողի շահերի պաշտպանության համար. աշխատանաքյին շաբաթվա կառավարական անցուդարձը. ի՞նչն էր կարևոր՝ քաղաքական հարցուպատասխանների ետևում:
Եվ մեր մշտական խորագիրը՝ ՛՛Արտադրված է Հայաստանում՛՛, այս անգամ կպատմի մեր երկրում արտադրվող միակ խաղալիքի մասին:

2013-ի ամենա-ները
hraparakum
2013-ի մեր վերջին թողարկմանը առանձնացրել ենք տարվա ամենա-ները՝ իհարկե մեր սուբյեկտիվ դիտանկյունից: Վայելե՜ք ...ըստ մեզ՝ 2013-ի բարի լուրը, տարվա տեղ չհասածը, բողոքը, հրաժեշտը. հաղթանակը, հեռանկարը, օրինակելին, ազատագրվածը, նորությունը, շրջադարձը, ճանապարհը, բժիշը, գիտնականը, որոշումը, գործարքը, համբերատարը...

?

Log in

No account? Create an account