Հրապարակում, 11.10.13

՛՛ Հրապարակում՛՛-ի այսօրվա թողարկմանը՝
Երեք օր Ջերմուկում. գյուղական համայնքների խնդիրների թեժ քննարկումներից հետո ՝համայնքապետերը նաև փորձել են ուժերը :
Տեղական ինքնակառավարման ո՞ր խնդիրներն են, որ կմտնեն կառավարության օրակարգ. համաժողովն ամփոփում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը
Ո՟ր գազալցակայններն են կարմիր քարտ ստանում կառավարության կողմից և ինչո՟ւ են փակվում դրանք, այս և այլ նորությունների մասին՝շաբաթվա կառավարական անցուդարձը:
Ճամբարակցիների դիմումը կառավարությանը և գործադրի արձագանքը . ինչպե՟ս օգտագործեցին ճամբարակցիները իրենց հատկացված գումարները:

Շաբաթվա տնտեսական ռիթմերը

Ի հաշիվ ինչի՟ է Հայաստանը բարելավել իր դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում: Հրապարակում ենք տողատակերը:
Հաջողության պատմություն. այն մասին, թե ինչպես է երիտասարդ աղջիկը վառ գույներով ներկում չտեսնող մարդկանց կյանքը՝ պատրաստելով աուդիոգրքեր և ստեղծելով աշխատատեղեր:
Ֆինանսական հաջողված գործարք՝ ճիշտ ժամանակին. Ինչպե՟ս Հայաստանը միջազգային հարթակներում բարձրացրեց հեղինակությունը՝ թողարկված եվրապարտատոմսերով, և ինչպե՟ս են ծախսվելու գործարքից գոյացած գումարները:

ԱՐԻ ՏՈՒՆ ... Հայաստանը սպասում է

՛՛Արի տան՛՛ մասնակիցների աշխարհագրությունն ու թիվը տարեցտարի ընդլայնվում է: 5 տարվա ընթացքում 4000 երիտասարդ է այցելել Հայաստան: Եթե 2009-ին ՛՛Արի տունը՛՛ հայրենիք էր բերել ընդամենը 300, 2010-ին ` 600 , 11-ին` 800 երիտասարդի, ապա նախորդ ու ընթացիկ տարում ծրագիրն 8 փուլով ընդունել ու հյուրընկալելու է ավելի քան 10 00 երեխաների ու պատանիների:

Սևանն այլևս ՛՛մեռնող՛՛ լիճ չէ... կվերադառնա՞ արդյոք իշխանը Սևան

Ձկնային տնտեսություն լճի վրա. կվերադառնա արդյոք Սևան այս ջրերի էնդեմիկ բնակիչը...
Լիճը բարձրանում է, ջրի տակ առնում անտառը, հետո ջրից հանվում են ծառերը, ինչու՞ է ամեն ինչ թարսուշիտակ...
Սևանը բարձրանում է ու մաքրվում. առաջին մոնիտորինգն աչքալուսանքի պես է. լճի ջրերը զուլալել են...
Արժանավայել հանգիստ Սևանում, հանրային լողափեր՝ անվճար...
Շրջայց Սևանա լճում. Ի՞նչ խնդիրներ են լուծվել և ի՞նչ հարցականներ դեռ պատասխան չունեն. Հրապարակում ենք:

Ծիրանային 2013. ինչպե՞ս է իրացվում աննախադեպ բերքը

Ծիրանային 2013-ը բավական ինքնատիպ է ու հավանաբար անմոռաց. Մայիսին տեղացած կարկուտից հետո գյուղացիները բերքի ակնկալիք գրեթե չունեին, բայց անգամ առանց հաշվարկների ակնհայտ է` ծիրանի պակաս շուկայում չկա. սպառվող բերքի ցուցանիշները գերազանցելու են բոլոր նախորդ տարիների արձանագրածը:

Արարատյան դաշտի ճակատագիրը վտանգված է

Արարատյան դաշտի ստորգետնյա պաշարները վտանգված են՝ 24 ձկնային տնտեսություն հենց այդ պատճառով արդեն փակվել է: Իրավիճակի մասին բնապահպանների ահազանգերը միշտ էլ եղել են, մինչդեռ ջրօգտագործման թույլտվությունները չեն պակասել: Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ վերականգնվեն Արարատյան դաշտի պաշարները....

Գիտությունն ընդդեմ քաղցկեղի. Հայաստանը զինվում է

Նոր էջ՝ քաղցկեղի դեմ պայքարի հայկական բժշկության պատմության մեջ. Հայաստանը կունենա ուռուցքաբանության գերազանցության կենտրոն: Քաղկցեղային բջիջները՝ ճշգրիտ դիտակի տակ. գերժամանակակից ախտորոշում Հայաստանում և բուժում` շուտով: Թռիչքային զարգացում՝ գիտությանն ու տնտեսությանը. Ինչպե՞ս է տեսլականից իրականություն տեղափոխվում գիտական նոր բրենդը՝ Քենդլը;Մեգածրագրեր՝ գործելաոճ, որի օգնությամբ Հայաստանում գիտությունը կուղղի մեջքը. Հրապարակում:

Վերահսկիչի սկանդալային հայտարարության հետքերով

Վերահսկիչ պալատի հերթական՝ 2012-ի հաշվետվությունը հունիսի կեսերին թեժ քննարկումների առիթ տվեց: Այն, ինչ հնչեցրեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, արդեն քսան օրից ավելի է շիկացած է պահում տնտեսական ու քաղաքական մթնոլորտը երկրում: Պետական միջոցների 70 տոկոսը խիստ ռիսկային և կոռումպացված ձևով է ծախսվում,ասել է թե մսխվում է, առաջին անգամ այս միտքը լսելիս շատերը կարծեցին, թե ինչ- որ բան սխալ են լսել: Մինչդեռ Վերահսկիչ Պալատի ղեկավարն ամենայն լրջությամբ խոսում էր 700 միլիարդ դրամի չափով չարաշահումների մասին, որը պետական քսակի առյուծի բաժինն է կազմում: Պետական բյուջեի թալանի մեջ մեղադրվող բոլոր գերատեսչական օղակները հստակ հանձնարարություն ունեն հատ հատ հաշվետու լինել վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների վերաբերյալ, հերքել կամ հաստատել դրանք, քրեածին տարրեր պարունակող դեպքերն էլ հանձնել իրավապահների քննությանը:

Forbes. Հայաստանը ագրոտուրիզմի համար լավագույն 9-ը երկրներից է

Ինչո՞վ է ապրում գառնեցին այսօր. մի գյուղի տուրիստական պատմությունը
Ըստ Forbes-ի՝ Հայաստանն աշխարհի լավագույն 9 երկրների ցանկում է՝ ագրոտուրիզմի տեսանկյունից:
Վրաստանում հանգիստն ավելի էժան է. մի՞ֆ է սա, թե՞ իրականություն
Սոցիալական փաթեթն ու ակտիվացած ներքին տուրիզմը. Հրապարակում զբոսաշրջային 2013-ն է:

DigiTec 2013. տեխնոլոգիական առաջարկներ՝ տնտեսությանը

՛՛Խելացի լուծումներ խելացի երկրների համար՛՛. արդեն ավանդական դարձած DigiTec 6-րդ ֆորումը հենց այս կարգախոսով է այս անգամ հավաքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ու պոտենցիալ սպառողներին: Երկօրյա ֆորումը նպատակ ունի թվանշային լուծումները ներարկել տնտեսության օղակներում, բիզնեսին ցույց տալ նորարարությունների արդյունավետությունը: